Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից մարզիկների կշռման և հայացքների փոխանակման հանդիսավոր արարողությունը:
Երեկոյի ընթացքում երկրպագուները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալ հայ և արտասահմանցի բռնցքամարտիկների հետ:
Հունվարի 17-ին` ժամը 18:00-ից սկսած, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը։ Ռինգ դուրս կգա 6 հայ բռնցքամարտիկ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հորդորում է խցանումներից և անհարմարությունից խուսափելու համար մարզահամալիրում լինել ժամը 17:00-ից: