«Բարսելոնան» պատրաստվում է խոշոր ձեռքբերում կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Antena2-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» ակնկալում են իրենց կազմը ուժեղացնել «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասով, որը ըստ լուրերի, հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ հենց կատալոնական ակումբում խաղալու ցանկության պատճառով։
Նշվում է, որ առաջիկա ամռանը «Բարսելոնան» հարձակվողի համար կառաջարկի մոտ 70 միլիոն եվրո։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այս գումարը կբավարարի մերսիսայդցիներին:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կոլումբացու տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։