«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը հաջորդ մրցաշրջանից սկսած «կապտանռնագույնների» կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: Այ՛ս մասին հայտնում է El Chiringuito-ն։
2008/09 մրցաշրջանից մինչև 2020/21 մրցաշրջանը «Բարսելոնայի» կազմում 10 համարի ներքո հանեդես է եկել թիմի լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Ակումբից նրա հեռանալուց հետո այս համարը բաժին է հասել Անսու Ֆատիին, որը մոտ է ակումբից հեռանալուն։ Ներկայումս Յամալը խաղում է 19 համարի ներքո։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը երիտասարդ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։