«Մանչեսթեր Սիթին» վերջնական համաձայնության է հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ 25-ամյա հարձակվող Օմար Մարմուշի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր հանրահայտ «Here we go» արտահայտությամբ։
Ըստ լրագրողի՝ անգլիական ակումբը եգիպտացու հետ 5-ամյա պայմանագիր է կնքել։
Ընթացիկ մրցաշրջանում Մարմուշը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Մարմուշը չի մասնակցի «Այնտրախտի» առաջիկա խաղերին, քանի որ պատրաստվելու է «Մանչեսթեր Սիթի» միանալուն։