2017 թվականի ամռանը Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ։ Այս տրանսֆերը մնում է ռեկորդային․ ֆրանսիական Լիգա 1-ի գրանդը բրազիլացու համար վճարել է 222 միլիոն եվրո:
Նեյմարը պատմել է՝ թե ինչ է իրեն ասել Լիոնել Մեսսին այն ժամանակ.
«Մեսսին մոտեցավ և ասաց. «Ինչո՞ւ ես հեռանում: Ցանկանու՞մ ես դառնալ լավագույնն աշխարհում: Ես քեզ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կդարձնեմ», — ասել է Նեյմարը փոդքաստում:
Նեյմարը ներկայումս ներկայացնում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: