«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Ֆորմուլա 1-ի հայտնի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի հետ հանդիպելու մտադրության մասին։
«Մենք քննարկելու շատ թեմաներ կունենանք։ Ես կցանկանայի հանդիպել և զրուցել Մաքսի հետ:
Ես զարմանում եմ, թե ինչպես է նա անում իր աշխատանքը և կենտրոնացած է՝ ժամում 300 մղոն արագությամբ վարելիս»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Racing News-ը։
Հիշեցնենք, որ Կլոպը ղեկավարել է «Լիվերպուլը» 2015-ից 2024 թվականներին: