Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում 7:6 (7:4), 4:6, 6:3, 6:3 հաշվով հաղթել է 86-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոյին:
Հանդիպումը տևել է 3 ժամ 14 րոպե։ Խաչանովը կատարել է 10 էյս, թույլ է տվել մեկ կրկնակի սխալ և ինը բրեյք-փոինթներից երկուսը փոխակերպել: Նրա մրցակիցն ուներ 15 էյս, երեք կրկնակի սխալ և մեկ փոխարկված բրեյք-փոինթ հինգ հնարավորից: Հաջորդ տուրում Խաչանովը կհանդիպի ամերիկացի Ալեքս Միխելսենի հետ:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության մենախաղի մրցումներն անցկացվում են հունվարի 12-ից 26-ը։ Տղամարդկանց գործող չեմպիոնը աշխարհի թիվ մեկ ռակետ, իտալացի թենիսիստ Յաննիկ Սիներն է, որը նախորդ տարվա եզրափակչում հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին։