«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղի մասին (1:1):
«Մենք պետք է հաղթեինք, կարող էինք դա անել: Բայց իրականությունն այն է, որ մենք մեկ միավոր վաստակեցինք բարդ մրցակցի դեմ խաղում: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք և կարող էինք հաղթել մի թիմի, որն այս մրցաշրջանում շատ գոլեր բաց չի թողել: Նրանք իրենց վերջին չորս խաղերում գոլ բաց չեն թողել, ինչը շատ բան է ասում։ Կարծում եմ՝ մենք կարող էինք մի քանի գոլ խփել»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Լիվերպուլ»-«Նոթինգհեմ» հանդիպումը կայացել է նախօրեին՝ հունվարի 14-ին, և ավարտվել է 1։1 հաշվով։