Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» 5 գնդակ ուղարկեց «Բետիսի» դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։
Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց Գավին։ 27-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Ժյուլ Կունդեն։ Րոպեներ անց ֆրանսիացի պաշտպանը ևս մեկ անգամ աչքի ընկավ գեղեցիկ կրակոցով, սակայն այս անգամ վերջինս գոլ խփելու պահին գտնվում էր խաղից դուրս իրավիճակում։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղից դուրս իրավիճակից գոլ խփեց Լամին Յամալը։ Երրորդ գոլը երկար սպասեցնել չտվեց․ գոլ խփեց Ռաֆինյան։ Ապա աչքի ընկավ Ֆերան Տորեսը, որից հետո Յամալը։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Բետիսը» կարողացավ խփել հեղինակության գնդակը․ 84-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն իրացրեց Վիտոր Ռոկեն։
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց «Բետիսին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։