Հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսի ու «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծվել և արգենտինացի ֆուտբոլիստը հեռացել է թիմից։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա հարձակվողը «Արարատ-Արմենիայում» անցկացրել է 2 մրցաշրջան։
Նա տարբեր մրցաշարերում թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 35 խաղում և դարձել 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։