Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն կարծում է, որ Բրազիլիան չի հաղթի առաջիկա Աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի:
«Բրազիլիայի հավաքականը Նեյմարի հետ միայն հաջորդ Աշխարհի առաջնությունում հաղթելու հնարավորություն ունի։
1962-ին Բրազիլիան խաղում էր Գարինչայի հետ, 1970-ին՝ Պելեի, 1994-ին՝ Ռոմարիոյի, իսկ 2002-ին՝ Ռոնալդոյի հետ:
Հաջորդ ԱԱ-ում, եթե նրանք հանդես գան առանց Նեյմարի, չեն հաղթի»,- մեջբերում է Ռոմարիոյին Goal-ը: