«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը համարվում է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի թեկնածու։
Հոլանդացին հոկտեմբերի վերջին լքեց ՄՅՈւ-ն։ Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքով՝ 54-ամյա մասնագետը «Բորուսիայում» դիտարկվում է գլխավոր մարզչի թեկնածու։
Նշվում է, որ նախորդ ուրբաթ Էրիկ տեն Հագը ներկա է գտնվել «Բայերի» դեմ տնային հանդիպմանը։
«Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչը լավ հարաբերություններ ունի Մաթիաս Սամերի հետ, ով խորհրդական է աշխատում «Բորուսիայում»: