Դոնել Մալենի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Աստոն Վիլա» ամենաթանկարժեքն է ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հունվարի 15-ի դրությամբ:
Այսպիսով, Transfermarkt-ը հոլանդացու տրանսֆերը գնահատում է 25 միլիոն եվրո։
Երկրորդ տեղում Էմանուել Աբգադուի տեղափոխությունն է «Ռեյմսից» «Վուլվերհեմփթոն»: 27-ամյա կենտրոնական պաշտպանի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո։ Սեկո Ֆոֆանան երկրորդ տեղը կիսում է Աբգադուի հետ․ կիսապաշտպանը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրից» 20 միլիոնով տեղափոխվեց ֆրանսիական Լիգա 1 ակումբ:
4-րդ տեղում բրազիլացի Պաուլինյոյի տրանսֆերն է «Ատլետիկո Մինեյրոյից» «Պալմեյրաս»՝ 18 մլն եվրո։ Չեխ դարպասապահ Անտոնին Կինսկիի տրանսֆերը «Սլավիայից» «Տոտենհեմ» 5-րդն է այս ցանկում՝ 16,5 մլն եվրո։