Բելգիացի Ռաջա Նաինգոլանն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Իտալիայում, մասամբ՝ «Ռոմայում», որի կազմում անցկացրել է մոտ երկու հարյուր հանդիպում։
Հավերժական քաղաքը չի մոռացել կիսապաշտպանի մասին և պատրաստ է հետ բերել նրան։ Այնուամենայնիվ, մի փոքր այլ դերի համար:
Ըստ La Gazzetta dello Sport-ի, 36-ամյա կիսապաշտպանն առաջարկ է ստացել… «Ռոմայի» ֆուտզալի թիմից, որը տեղի Ա Սերիայի 13 տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը։ 1999 թվականից գոյություն ունեցող «Օլիմպուս» ակումբը վերանվանվել է և նախորդ տարվանից «Ռոմայի» համակարգի մասն է կազմում։
Հիշեցնենք՝ Նաինգոլանն առանց ակումբի է մնացել հուլիսից՝ ինդոնեզական «Բայանգկարա» ակումբից հեռանալուց հետո։