Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան հրաժեշտ է տալիս Նեապոլին Դիեգո Մարադոնայի որմնանկարի մոտ: Վրացի եզրային հարձակվողն այցելել է խորհրդանշական վայր՝ մինչ ՊՍԺ-ին միանալը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն լիովին համաձայնեցրել է Խվիչայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կկազմի 70 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Կվարացխելիայի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։