«Բարսելոնան» շարունակում է փնտրտուքները թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինողի վերաբերյալ, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները առաջիկա ամռանը լեհ գոլահարին փոխարինելու համար կունենան երկու հիմանակն տարբերակ։ Առաջինը՝ «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակն է, որի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։ Երկրորդ տարբերակը «Լայպցիգի» սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն է։
Transfermarkt-ը 25-ամյա Իսակի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, իսկ 21-ամյա Շեշկոյինը՝ 50 միլիոն։