«Յուվենտուսն» Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հետաձգված խաղում ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ։
«Ծեր սինյորայի» կազմում գոլ խփեց Պյեր Կալուլուն, իսկ պատասխան գնդակը՝ Մատեո Ռետեգին։ Սա «Յուվենտուսի» 13-րդ ոչ-ոքին էր Սերիա Ա-ի շրջանակում։ Միաժամանակ, Տիագո Մոտտայի գլխավորած թիմը շարունակում է մնալ առաջնության միակ թիմը, որը դեռ պարտություն չի կրել։
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո