Նիդեռլանդացի հարձակվող Դոնել Մալենը պաշտոնապես միացել է Բիրմինգհեմի «Աստոն Վիլային»։
Անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո Դորտմունդի «Բորուսիային»։
Մալենը 41 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում և դարձել է 9 գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Մալենը «Բորուսիայի» կազմում անցկացրած 21 հանդիպմնը դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։