Հայտնի ռուս ֆուտբոլային գործիչ, գործակալ Վլադիմիր Կուզմիչյովը, ով ներկայացնում է Մինսկի «Դինամոյի» կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովի շահերը, հայտնել է, որ իր հաճախորդն ունի առաջարկ Հայաստանից, սակայն ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Ռուսաստանի առաջնություն։ 26-ամյա կիսապաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։
«Դանիիլ Կուլիկովի ապագայի վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Նա ունի առաջարկ Հայաստանից՝ «Ուրարտու» ակումբից, որը մարզում է Դմիտրի Գունկոն։ Իսկ ՌՊԼ-ից դեռևս առաջարկ չկա։ Սկզբնական ցանկությունը վերադարձն էր Ռուսաստանի առաջնություն՝ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Բայց եթե խոսենք այսօրվա իրավիճակի մասին, ապա տարբերակներ չկան։
Ակումբներն արդեն սկսել են նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին, այդ պատճառով պետք է որոշում կայացնենք՝ դիտարկել Հայաստանից ստացած առաջարկը, թե շարունակել սպասել»,- Կուզմիչյովի խոսքն է մեջբերում Чемпионат-ի լրագրող Ալեքսանդր Յերշովը։