Մոսկվայի «Սպարտակի» նախկին նախագահ Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին կարծում է, որ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վաղուց պատրաստ է Եվրոպայում հանդես գալուն։
Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Չեմ կարծում, որ հիմա «Կրասնոդարը» բաց կթողնի Սպերցյանին, նա թիմի առաջատարն է։ Այնուամենայնիվ, Էդուարդը վաղուց պատրաստ է Եվրոպային։ Տեղափոխությունն ամռանը հնարավոր է»,- Կամոցիի խոսքն է փոխանցում РБ Спорт-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանի պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։