EA Sports FC 25 տեսախաղի մշակողները մի քանի ֆուտբոլիստների հեռացրել են կարիերայի ռեժիմից։
Մասնավորապես հեռացվել է «Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլո Մուդրիկը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 23-ամյա խաղացողի մոտ արգելված դեղամիջոցի թեստը դրական է եղել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մուդրիկը խաղադաշտից անորոշ ժամանակով հեռացվել է միլդրոնատի հայտնաբերման պատճառով։ Այժմ նրան երկար որակազրկում է սպառնում, որը կարող է տևել մինչև 4 տարի։
Խաղից հեռացվել են նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոն և Պաու Վիկտորը։ Ինչպես նաև «Սևիլյայի» կազմում կարիերան ավարտած Խեսուս Նավասը։
Հիշեցնենքմ որ ավելի վաղ Իսպանիայի սպորտի բարձրագույն խորհուրդը (CSD) թույլատրել էր կատալոնացիներին ժամանակավոր գրանցել Օլմոյին և Վիկտորին, մինչ բողոքարկման քննարկումը։