«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է անվճար բաց թողնել թիմի անգլիացի պաշտպան Կայել Ուոքերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Միաժամանակ պաշտպանի գլխավոր հավակնորդներից «Միլանը» դեռ վերջնական ընտրություն չի կատարել նրա օգտին։
«Ռոսոներիները» բանակցություններ են վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մարկուս Ռեշֆորդի տեղափոխության վերաբերյալ: Միլանցիները ցանկանում են իմանալ, թե հարձակվողի աշխատավարձից որքա՞ն են պատրաստ վճարել «կարմիր սատանաները», եթե նա տեղափոխվի «Միլան»: Ավելի առաջնահերթ է համարվում Ռեշֆորդի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, սակայն վերջնական որոշումը մնում է թիմի գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուինը։
Միևնույն ժամանակ, «ռոսոներիները» կանոնադրության պատճառով չեն կարող միանգամից երկու խաղացողների հետ պայմանագիր կնքել: Քանի որ Միացյալ Թագավորությունը մի քանի տարի առաջ լքեց ԵՄ-ն (Եվրամիություն), անգլիացի ֆուտբոլիստներն այժմ ենթակա են սահմանաչափի, որը սահմանափակում է թիմում ոչ ԵՄ խաղացողների թիվը: