Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ձմռանը միանգամից երկու կենտրոնական պաշտպանի տրանսֆեր կձևակերպի։
«Մանչեսթեր Սիթին» և «Պալմեյրասը» համաձայնության են եկել 19-ամյա կենտրոնական պաշտպան Վիտոր Ռեիսի տրանսֆերի շուրջ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերի գումարը կկազմի 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կմեկնի Մանչեսթեր՝ բուժզննում անցնելու և երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել էր «Լանսի» հետ ուզբեկ կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի տրանսֆերի հարցում։