Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է սահմանել «Ռայո Վալեկանոյի» և «Մալյորկայի» նկատմամբ: Երկու ակումբներին էլ զարմացրել են ՖԻՖԱ-ի կայքի հաղորդագրությունները։ «Մալյորկայում» պնդում են, որ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, քանի որ հարցերն արդեն լուծված են։
Միևնույն ժամանակ, ՖԻՖԱ-ում Marca-ի աղբյուրը հայտնում է, որ պատժամիջոցները պայմանավորված են համերաշխության վճարումներ չվճարելու պատճառով, այսինքն՝ այն ակումբների հաշվին, որոնք մարզել են իրենց ներկայիս թիմի խաղացողներին։
Հիշեցնենք , որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 19 տուրերից հետո «Մալյորկան» 30 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Ռայոն» 25 միավորով 9-րդն է։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․