Լոնդոնի «Չելսին» և Մյուխենի «Բավարի» արդեն բանակցություններ են սկսել Քրիստոֆեր Նկունկուի և Մատիս Տելի փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Սակայն նշվում է, որ գերմանական ակումբի երիտասարդ հարձակվող ոգևորված չէ այս տարբերակով և ցանկանում է կարիերան շարունակել մյունխենյան գրանդում։ Միաժամանակ Նկունկուն դժգոհ է «Չելսիում» ստացած խաղաժամանակից և ցանկանում է վերադառնալ Գերմանիա, որտեղ նախկինում հաջողությամբ հանդես է եկել «Լայպցիգի» կազմում։
Նշենք, որ ըստ Transfermarkt-ի՝ Նկունկուի տարնսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո, իսկ Տելինը՝ 30 միլիոն եվրո։