Չնայած բազմաթիվ ասեկոսեներին ու կադրային խնդիրներին, դժվար թե «Ռեալը» հունվարին ակտիվ լինի տրանսֆերային շուկայում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, որ այս ամիս ակումբը նոր խաղացողներ չի գնելու։
Մադրիդի «Ռեալի» նախագահը կարծում է, որ այս փուլում ակումբի համար ավելի լավ կլինի գումար խնայել՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար։ Սակայն ամռանը Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել մեկ կենտրոնական և երկու եզրային պաշտպաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին Մադրիդի «Ռեալը» երկրորդ անգամ այս մրցաշրջանում պարտվեց «Բարսելոնային»: Այս անգամ հանդիպումն ավարտվեց 2:5 հաշվով, իսկ կատալոնացիները նվաճեցին Իսպանիայի Սուպերգավաթը։