UFC-ի նախագահ Դանա Ուայթը խոսել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի և Իլամ Մախաչևի միջև կայանալիք չեմպիոնական ռևանշ-մենամարտի վայրի հնարավոր փոփոխման մասին։
«Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս։ Բայց դա կանենք միայն այն դեպքում, երբ իրավիճակը չափազանց վատթարանա։ Առայժմ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն»,- Ուայթի խոսքերն է մեջբերում Bloody Elbow- ն։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը UFC 311 մրցաշարում։ Ավելի վաղ Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով հետաձգվե էին մի շարք մարզական իրադարձություններ։