Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում երեկ՝ հունվարի 12-ին Մադրիդի «Ռեալը» խոշոր հաշվով պարտւթյուն կրեց «Բարսելոնայից» (2:5):
Մեդալների հանձնման արարողության ժամանակ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մոտեցել է թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին և խոսել նրա հետ։
«Ինչ-որ պահի մենք պետք է պարտվեինք եզրափակիչում, այնպես չէ՞», – Մադրիդի «Ռեալի» նախագահի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Նշենք, որ «կապտանռնագույնների» համար սա ակումբի պատմության 100-րդ գավաթն էր։