«Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» արդեն այս շաբաթվա կեսերին։ Այս մասին հայտնում է L’Équipe-ի լրագրող Լոիկ Տանզին։
Աղբյուրի համաձայն՝ այսօր որոշիչ օր պետք է լինի իտալական և ֆրանսիական ակումբների միջև բանակցություններում։ Նշվում է, որ եթե կողմերի միջև լիարժեք համաձայնություն ձեռք բերվի, ապա վրացին կարող է Փարիզ ժամանել՝ բուժզննում անցնելու արդեն չորեքշաբթի կամ հինգշաբթի (հունվարի 15-16):
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կվարացխելիան համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ՝ մերժելով մի քանի այլ շահավետ առաջարկներ։ Նրա աշխատավարձը ֆրանսիական ակումբում կարող է հնգապատկվել՝ համեմատած Իտալիայում գործող պայմանագրի հետ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա վրացին ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։