Ճապոնացի աջ պաշտպան Հիրոկի Սեկինեն «Կաշիվայից» տեղափոխվել է ֆրանսիական «Ռեյմս»։
22-ամյա ֆուտբոլիստը Ճապոնիայի Օլիմպիական հավաքականի կազմում անցկացրել է 8 հանդիպում։
Նա հրավիրվել է նաև ազգային հավաքական, սակայն դեռ գլխավոր թիմում նորամուտը չի նշել։
Հիրոկին «Ռեյմսի» կազմում կլինի երրորդ ճապոնացի ֆուտբոլիստը Ջունյա Իտոյից ու Կեյտո Նակամուրայից հետո։ Ճապոնացի ֆուտբոլիստների քանակով «Ռեյմսն» առաջատարն է թոփ լիգաներում։