«Նապոլին» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա վինգեր Ալեխանդրո Գարնաչոյի տրանսֆերը գնելու տարբերակը։
Իտալական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տեսնում է արգենտինացուն որպես փոխարինող 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիային, ով մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել ՊՍԺ։
Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլիտանական ակումբն արդեն աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապեր հաստատելու ուղղությամբ։ Ընդգծվում է, որ մանկունիացիները Գարնաչոյի տրանսֆերը գնահատում են 50 միլիոն եվրո։