«Նապոլին» հայտարարել է «Բորնմուտի» կիսապաշտպան Ֆիլիպ Բիլինգի հետ պայմանագիր կնքելու մասին։
Իտալական ակումբը վարձակալել է դանիացի ֆուտբոլիստին՝ ամբողջական տրանսֆերը ձևակերպելու հնարավորությամբ։
Բիլինգը «Հադերսվիլդի» սան է, նա 5 հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի կազմում։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 մլն եվրո։