Նիդեռլանդների հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ դե Բուրը մեկնաբանել է Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի հայտավորման թույլտվության մասին։
«Շատ տխուր է, որ նման բարձրակարգ ակումբին, ինչպիսին «Բարսելոնան» է, թույլ են տալիս խարդախությամբ զբաղվել։ Մյուս ակումբները խաղում են կանոններով՝ փորձելով գոյատևել, բայց «Բարսելոնային» ամեն ինչ ներվում է․ սա խենթություն է։
Եթե դա ընկերություն լիներ, վաղուց փլուզված կլիներ։ Սա ծիծաղելի է, ամեն ինչ վերածվել է ինչ-որ սերիալի։ «Բարսելոնան» ուզում է շարունակել մրցակցել «Ռեալի» հետ և չի կարող ընդունել այն փաստը, որ մադրիդյան ակումբը շարունակում է հաջողություններ գրանցել»,- դե Բուրի խոսքերը փոխանցում է Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դատարանի միջոցով հասել է Պաու Վիկտորի և Դանի Օլմոյի հայտավորմանը։