Չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին՝ կատալոնական «Բարսելոնան» շարունակում է կազմը լրջորեն ուժեղացնելու փորձերը 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Միևնույն ժամանակ, ակումբը պատրաստ չէ ծախսել մեծ գումարներ նոր խաղացողների տրանսֆերների վրա և ուսումնասիրում է ապագա ազատ գործակալների շուկան։
El Nacional-ի հաղորդմամբ, իսպանական ակումբը նպատակ ունի պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» երկու աստղերի՝ Յոշուա Կիմիխի և Լերոյ Սանեի հետ։ Երկու գերմանացի ֆուտբոլիստներն արդեն նախապես համաձայնել են տեղափոխվել «Բարսելոնա», որտեղ նրանց հնարավորություն կընձեռվի կրկին աշխատելու մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։
Կիմիխը և Սանեն կտեղափոխվեն «Բարսելոնա» որպես ազատ գործակալներ, քանի որ նրանց պայմանագրերը «Բավարիայի» հետ ավարտվում են։ Գերմանական ակումբը, ամենայն հավանականությամբ, նոր փորձ կկատարի ֆուտբոլիստների հետ գործող պայմանագրերը երկարացնելու համար, սակայն լուրջ մրցակցություն կա նաև Եվրոպայի այլ թոփ ակումբների կողմից։