«Միլանի» սեփականատիրոջ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հնարավոր տեղափոխության մասին իտալական ակումբ։
«Ես շատ լավ գիտեմ Մարկուս Ռեշֆորդին, մենք ժամանակին խաղացել ենք միասին։ «Միլանն» աշխարհի խոշորագույն ակումբներից մեկն է, և բոլոր խաղացողներն են ցանկանում լինել այստեղ։ Դա հեշտ գործարք չէ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ… Տեսնենք՝ որոշում կընդունե՞նք արդյոք բանակցություններ սկսել, թե ոչ»,- Զլատանի խոսքերը փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդի համար բացարձակ առաջնահերթություն է «Միլան» տեղափոխվելը։ Նա իր գործակալին խնդրել է կազմակերպել հենց այդ ակումբի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում նաև հաղորդվել էր Ռեշֆորդի հանդեպ «Արսենալի» հետաքրքրության մասին։