«Բարսելոնան» կազմել է հարձակվողներից կազմված կարճ ցուցակ թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակով , որը վերջերս ճանաչվեց ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող։ «Կապտանռնագույնները» նաև հետևում են «Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասին և «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուին :
Բացի այդ, որպես այլընտրանքային տարբերակ, «Բարսելոնան» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի թեկնածությունը, ում հետ հույսեր չեն կապում անգլիական ակումբում։
Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ կլինի ձեռք բերել նշված խաղացողներից մեկին, եթե մոտ ապագայում հաջողվի բարելավել ֆինանսական վիճակը։