«Չելսին» այս մրցաշրջանում զգալի առաջընթաց է գրանցել նախորդ երկու մրցաշրջանների համեմատ։ Թիմի գլխավոր մարզչին հարցրել են թիմի առաջընթացի մասին։
Մամուլի ասուլիսում Էնցո Մարեսկան նշել է, որ սա շատ բարդ աշխատանք է։ Պետք է բարելավել ֆուտբոլիստների հմտությունները, միաժամանակ թիմը պետք է մրցունակ մնա և հաղթի հանդիպումներում։
«Դա այնքան էլ հեշտ չէ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մեր արդյունքներն ավելի լավն են, քան սպասվում էր:
Ես կարծում էի, որ մենք ավելի ցածր դիրքում կլինենք մրցաշրջանի այս փուլում: Ֆուտբոլիստները լավ են գործում և բարելավվում են, բայց մենք կարող ենք շատ ավելի լավ արդյունքների հասնել»,- ասել է Էնցո Մարեսկան։