«Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա կոլումբիացին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Սակայն չի նշվում, թե երբ կարող է տեղի ունենալ ֆուտբոլիստի տեղափոխությունը Կատալոնիա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիասը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է հարձակման գիծն ուժեղցնելու համար:
Դիասի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 85 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Դիասը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։