Գերմանացի հայտնի մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է պատմության երեք լավագույն ֆուտբոլիստներին։ Հատկանշական է, որ նրա եռյակում չի ընդգրկվել Կրիշտիանու Ռոնալդուն։
«Ինձ համար պատմության լավագույն ֆուտբոլիստները Լիոնել Մեսսին, Դիեգո Մարադոնան և Պելեն են»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է եղել 2015-2024 թվականներին։ Անգլիական ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան և այլ գավաթներ։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլից» առաջ Կլոպը մարզել է Դորտմունդի «Բորուսիան» և «Մայնցը»։