Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Սա հյուրերի առաջին հանդիպումն էր նոր գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերի գլխավորությամբ։
Հանդիպման հաշիվը բացեց Լուկաս Պակետան։ «Ասթոն Վիլան» պատասխան գոլերը խփեց երկրորդ խաղակեսի միջնամասում։ Գոլով աչքի ընկան Ամադու Օնանան և Մորգան Ռոջերսը։
Այսպիսով, «Ասթոն Վիլան» դուրս եկավ Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչ։ Ավելի վաղ 1/16 եզրափակիչ էին դուրս եկել «Քարդիֆ Սիթին», «Էվերթոնը», «Ֆուլհեմը» և «Ուիկոմ Ուոնդերերսը»։