Այսօր՝ հունվարի 10-ին, կկայանա Բունդեսլիգայի առաջին հանդիպումը Սուրբ Ծննդյան դադարից հետո։ Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Լևերկուզենի «Բայերին», սակայն խաղը կմեկնարկի ուշացումով։
Սկզբում նախատեսված էր, որ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:30-ին, սակայն խիտ երթևեկության և խցանումների պատճառով խաղի մեկնարկը տեղափոխվել է 15 րոպեով։ Այսպիսով, հանդիպումը կմեկնարկի ավելի ուշ։
ℹ️ Due to the high volume of traffic, the kick-off for tonight's game has been postponed to 8.45pm.
— Borussia Dortmund (@BlackYellow) January 10, 2025