Եվրոպական մի շարք գրանդ ակումբներում հանդես եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է փոխել մասնագիտությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցին ապագայում իրեն տեսնում է կինոմաատոգրաֆիայում։ Օբամեյանգը ցանկանում է դերասան դառնալ՝ հանդես գալով միայն կատակերգական ոճում։
«Ես ինձ տեսնում եմ կատակերգական ֆիլմերում։ Դժվար թե ինձ տեսնեք լուրջ ֆիլմում, բայց կատակերգությունում հնարավոր է»,- ասել է խաղացողը The Athletic-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ 35-ամյա խաղացողը այժմ հանդես է գալիս «Ալ-Կադիսիայում»։ Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը քուվեյթական ակումբի կզմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։