61-ամյա շոտլանդացի մասնագետ Դևիդ Մոյեսը կարող է վերադառնալ Լիվերպուլի «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնին, հայտնում է Sky Sports-ը։ Մոյեսը նախկինում եղել է մերսիսայդյան ակումբի մենեջերը 2002-ից 2013 թվականներին:
Աղբյուրի համաձայն՝ Մոյեսն արդեն բանակցություններ է վարել «Էվերթոնի» սեփականատերերի՝ The Friedkin Group-ի հետ, և մոտ օրերս կարող է վերադառնալ ակումբ։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Էվերթոնն» իր պաշտոնական կայքում հանդես էր եկել հայտարարությամբ, որում հայտնել էր թիմի գլխավոր մարզիչ Շոն Դայչին պաշտոնանկ անելու մասին, որը մերսիսայդյան ակումբը գլխավորում էր 2023 թվականի հունվարից։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներից հետո «Էվերթոնը» վաստակել է 17 միավոր և այժմ զբաղեցնում է 16-րդ տեղը: