Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
Երեկ՝ հունվարի 9-ին Տիգրանը մասնակի մարզում է անցկցրել ընդհանուր խմբում Կատարում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ։
Նա, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի հունվարի 21-ին կայանալիք «Շտուտգարտի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայացած խաղի 35-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։