Իսպանիայի Լա Լիգայի պաշտոնական կայքը հաստատեց, որ «Բարսելոնային» հաջողվել է գրանցել կիսապաշտպան Դանիել Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին մրցաշրջանի երկրորդ մասի համար:
Հունվարի սկզբին Լա Լիգան, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, մերժեցին կատալոնական ակումբի խաղացողների գրանցման գործողությունները:
Այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ հունվարի 8-ին Իսպանիայի Բարձրագույն սպորտային խորհուրդը թույլատրել է «Բարսելոնային» գրանցել Օլմոյին և Վիկտորին Լա Լիգայի, Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի մրցաշրջանի երկրորդ մասի համար, մինչդեռ «Բարսելոնայի» բողոքը կքննարկվի դատական ատյաններում։