2017 թվականին ռուս-իսպանական մոդել Լուիզա Կրեմլևան մեղադրեց հայտնի ֆուտբոլիստ Թեո Էրնանդեսին բռնաբարության մեջ: Ըստ Կրեմլևայի՝ ֆուտբոլիստը նրան թմրեցնող նյութեր է տվել և բռնաբարել իր Porsche Cayenne-ում՝ վնասելով նրա ծունկը:
Սակայն, հետագա քննությունն ապացուցեց, որ Կրեմլևան ստում է: Հիմնական ապացույցները գտնվեցին տեսախցիկների նկարահանած տեսանյութերում, որտեղ երևում է, որ մոդելը վնասել է իր ծունկը՝ պատահաբար ընկնելով: Էրնանդեսը ընդունել է, որ նրանք սեռական հարաբերություն են ունեցել, բայց երկկողմանի համաձայնությամբ: Դատարանը հետագայում արդարացրել է ֆուտբոլիստին, իսկ մոդելին մեղադրել է զրպարտության համար:
Կրեմլևան 2020 թվականին մեղադրվել է կեղծ մեղադրանքների համար, բայց դատական գործը երկարաձգվեց մինչև 2024 թվականը: Մոդելն ընդունեց իր մեղքը, ինչի արդյունքում դատապարտվեց պայմանական 6 ամսվա ազատազրկման և պարտավորվեց վճարել 10 եվրո տուգանք՝ վեց ամսվա ընթացքում: