Բրազիլիայի ազգային հավաքականի և «Միլանի» լեգենդ Կաֆուն կարծում է, որ «Սելեսաոյի» հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ֆուտբոլիստները զանգվածաբար տեղափոխվում են Անգլիայի Պրեմիեր լիգա։
«Վախենում եմ, որ որքան ավելի շատ բրազիլացիներ տեղափոխվեն Պրեմիեր լիգա, այնքան ավելի քիչ շանսեր կունենա Բրազիլիան՝ Աշխարհի առաջնություն հաղթելու համար։ Պատկերացրեք, թե ինչպես են ամեն օր ԶԼՄ-ները լվանում ձեր ուղեղը՝ նշելով, թե դուք լավագույնն եք աշխարհում, բայց դա իրականում այդպես չէ։
Նախընտրում եմ Լա Լիգան, քանի որ այնտեղ հաղթողի մենթալիտետ կա։ Միայն դրա շնորհիվ նրանք կարող են հասնել եզրափակիչ և հաղթել։ Իսպանիայում չկան այնպիսիք, ովքեր հեռուստատեսային տեսախցիկների առջև լուրեր են տարածում իսպանացի ֆուտբոլիստների մասին կամ փորձում են համոզել աշխարհին, որ այդ խաղացողները թոփ մակարդակի են։ Այն քննարկվում է ֆուտբոլը, այլ ոչ թե խոսվում առասպելների մասին»,- Կաֆուի խոսքն է մեջբերում EU Cup-ը։