«Էվերթոնը» թիմի գլխավոր մարզիչ Շոն Դայչին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մասնագետը գլխավորում էր «Էվերթոնը» 2023 թվականի հունվարից։
Թիմը ժամանակավորապես կգլխավորի «Էվերթոնի» մինչև 18 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Լեյթոն Բեյնսը և թիմի ավագ Շեյմուս Քոուլմանը։
«Էվերթոնն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։