«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի առաջիկա եզրափակիչ հանդիպման մրցակցի մասին մեկնաբանությունով։
«Ինձ չի հետաքրքրում, թե եզրափակiչում մենք կհանդիպենք «Ռեալին», թե «Մալյորկային»: Միակ բանը, որ մենք կարող ենք վերահսկել, մեր խաղն է։ Մենք կփորձենք կենտրոնանալ դրա վրա»,- լեհ դարպասապահի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին» ու դարձել եզրափակիչի առաջին մասնակիցը։
Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի այսօր՝ հունվարի 9-ին «Ռեալ Մադրիդ» — «Մալյորկա» խաղում: Իսպանիայի Սուպերգավաթի համար վճռորոշ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: