«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին երկու հանդիպման մասնակցելով վաստակել է 101 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկացնում է Footmercato-ն։
32-ամյա բրազիլացին ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։ Մինչ այդ նա մեկ տարի ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և մենիսկի պատռվածքից։
2024 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Նեյմարը կարող է հունվարին տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Սակայն նրա պայմանագիրը «Ալ-Հիլալի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։